Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ՝ օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում. հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 23:30-ի սահմաններում Toyota Corolla մակնիշի 058 ՕՕ 11 համարանիշով ավտոմեքենայի վարորդ` Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 38-ամյա Արթուր Ավագյանը նշված ավտոմեքենայով Աճառյան պողոտայում՝ «Մուլտի գրուպ» ՍՊԸ-ի բենզալցակայանի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն` 28-ամյա Էդգար Սնխչյանին:
«Վրաերթի ենթարկվածը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վրաերթի ենթարկվածը իրեն պատկանող Opel Zafira մակնիշի 76 CC 076 համարանիշի ավտոմեքենայի ծակված անվադողը փոխելիս է եղել, երբ Toyota-ով վրաերթի է ենթարկվել. «Մենակ էն տեսանք, որ Toyota-ն բազեի նման թևերը բացած գալիս էր դեպի Երևան: Ընենց խփեց էդ ջահել տղուն, որ հազիվ կարողացանք տեղում օգնություն ցուցաբերենք ու արդեն շտապ օգնությունը էկավ ու նրան տեղափոխեց Մասիվի հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված Toyota-ի համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում և սպասարկում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանին, իսկ վրաերթի հեղինակ Ա. Ավագյանը Կ. Ավագյանի եղբայրն է. ով աշխատում է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում՝ որպես ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր, վրաերթի ենթարկվածն էլ ՍՊԸ-ի տնօրեն է, ով զբաղվում է տորթերի պատրաստմամբ ու առաքմամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք»,- հայտնում է կայքը:
Մանրամասն` սկզբնաղբյուրում