կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-11 11:10
Հասարակություն

Վարչության պետը վրաերթի է ենթարկել հետիոտնին. shamshyan.com

Վարչության պետը վրաերթի է ենթարկել հետիոտնին. shamshyan.com

 Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

 

«Ժամը 21:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 41-ամյա Արման Հովհաննիսյանը Հովսեփ Էմին փողոցում՝ «Միկա» բենզալցակայանի հետնամասում, իր վարած Mercedes մակնիշի 37 AA 333 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի Թեղենիկ գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Ումրոյանին:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել. իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում»,- գրումէ կայքը:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: