Թուրքիայում ոստիկանական ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ
Թուրքիայի հարավ-արեւելյան Սիրնակ շրջանում ոստիկանական մեքենայաի պայթյունից առնվազն 2 ոստիկան է մահացել, 5-ը վիրավոր են: Պայթյունն իրականացրել են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները:
Զինյալներից 2-ը սպանվել են, մյուսներին հաջողվել է փախուստի դիմել: Սիրնակի մոտ գտնվող ռազմաբազայում ուժերի համալրում է տեղի ունեցել: