Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե այս պահին սահմանադրական փոփոխություններ ձեռնարկելը նպատակ չունի՞, արդյոք, ապահովել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգումը:
Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը պատասխանեց, որ իշխանությունների վերարտադրման թեզը չունի անհրաժեշտ հիմնավորումներ, որովհետև գործող Սահմանադրությունը նույնպես թույլ է տալիս ապահովել վերարտադրություն:
«Եթե պահպանվի այս համակարգը, ապա որևէ բան չի խանգարում հաղթող ուժին` շարունակել կառավարել. 2017-ին կունենար մեծամասնություն պառլամենտում՝ ձևավորելով կառավարություն, և եթե անգամ 2018-ի նախագահական ընտրությունները լինեին ի վնաս պառլամենտական մեծամասնության, ապա այդ իրավիճակը հնարավոր է որոշ առճակատում մտցներ նախագահի ու պառլամենտական մեծամասնության միջև, սակայն նախագահը չէր կարողանա վճռորոշ կերպով ազդել կառավարության գործունեության վրա:
Եթե նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարած չլիներ, որ սահմանադրական փոփոխությունների դեպքում ինքը չի հավակնելու ո\'չ նախագահի, ո\'չ ԱԺ նախագահի, ո\'չ էլ վարչապետի պաշտոնին, ապա կարելի կլիներ ինչ-որ չափով թերևս վերարտադրության հարցը հիմնավորված համարել, բայց մեզ հետ հանդիպման առաջին իսկ օրը նախագահը հստակ հայտարարեց, որ չի հավակնելու այդ պաշտոններին»,- ասաց Վարդան Պողոսյանը: