| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանում ապրիլի  2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1116 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 194 852-ի: 
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 3552 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ապրիլի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 904 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 23 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4456-ի: 
Մեկ օրում առողջացածների թիվը 864 է, ընդհանուր առողջացածներինը՝ 174 545, փաստացի բուժվողներինը՝ 15851 (մեկ օրում ավելացել է 229-ով): Մեկ օրում արվել է 4830 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 864 876 թեստ: