|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Օգոստոսի 28-ին` ժամը 17.20-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1977 թ. ծնված Գայանե Գ.-ին:
Պարզվել է, որ նա մի հիմնարկության սենյակներից մեկի սեղանին դրված պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ և գրառում՝ քարտի գաղտնաբառի նշումով: Այնուհետև բանկոմատներից մեկում փորձել էր բախտը՝ գողացած քարտից կանխիկացնելով 271.000 դրամ:
Մի քանի օր անց, վախենալով բացահայտվելուց և անխուսափելի պատժից, հետ է վերադարձրել 271.000 դրամն ու դրամապանակը:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն: