|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Կոտայքի մարզում արտակարգ իրավիճակ է: Ժամը 17:00-ից մինչ այս պահը Արզական գյուղի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում և անտառում խոշոր հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Գյուղի բնակիչները թիվ 47 հրեջ-փրկարարական ջոկատի և անտառապետության աշխատակիցների հետ հսկայական աշխատանքներ են կատարում կրակի տարածումը կանխելու համար: Կրակն այնքան ուժգին է, որ տեսանելի է հարևան գյուղերից: Հրդեհը մարելուն խանգարում է նաև քամին: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը` այս պահին հնարավոր չէ պարզել: