Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-09-09 13:25
Իրավական

Ի՞նչ է արվում Հայաստանում ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ

Ի՞նչ է արվում Հայաստանում ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 10-ը հայտարարել է ինքնասպանությունների կանխարգելման օր: Այս կապակցությամբ այսօր լրագրողների հետ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը խոսեց ինքնասպանությունների տարածվածության և դրանց կանխարգելման ազգային քաղաքականության մասին:

Վարդանյանի խոսքով՝ պետք է մշտական դիտարկումներ անցկացվեն՝ պարզելու ինքնասպանություն գործելու պատճառները: Ըստ նրա ՝ Հայաստանում վերջին տարիներին քաղաքացիները, չլուծվող իրադրությունից դուրս չգալով, նման քայլի են դիմում: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 800 պատճառ գոյություն ունի, որ մարդը նման գործողության մղվի»,- ասաց հոգեբանը:

Անդրադառնալով Հայաստանում ինքնասպանությունների թվի աճին` Վարդանյանը նշեց, որ ամբողջ աշխարհում է աճ նկատվում: «Ամբողջ աշխարհում մարդկանց թիվն է ավելանում, հետևաբար` այդ ցուցանիշն էլ է աճում, բայց, իհարկե, դա Հայաստանին չի վերաբերում»:

Կանխարգելման մեխանիզմների վերաբերյալ հոգեբանը նշեց, որ վերջին տարիներին մի քանի գիտահետազոտական գրքեր և ուղեցույցներ են հրատարակվել: Հայաստանի մի շարք բուհերում էլ, որպես պարտադիր առարկա, մտցվել է սուիցիդալ վարքի հոգեբանություն առարկան:

Երեւանի բժշկական պետական համալսարանի դասախոս, հոգեբան Խաչիկ Գասպարյանն էլ նշեց, որ Հայաստանի հոգեբանների ասոցացիան ծրագիր է մշակել, որում շեշտը դրվել է ինքնասպանությունների կանխարգելմանը: