|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը հայտարարել է, որ հարկավոր է աշխատանք տանել` ոստիկանների շրջանում ինքնասպանության դիմողների կամ հոգեբանական ճգնաժամ ունեցողների թիվը կրճատելու ուղղությամբ:
«Ոստիկանության աշխատակիցների հետ բարոյահոգեբանական աշխատանքները տարվելու են նրանց ծառայության անցնելուց անմիջապես հետո եւ մինչեւ նրանց թոշակի անցնելը»,- ասել է նախարարը:
«Ինտերֆաքսը» տեղեկացնում է, որ Նուրգալիեւն ասել է, թե ոստիկանների շրջանում հրազենով սպանությունների եւ ինքնասպանությունների թիվը մեծ է: Եվ դրանց պատճառները տարբեր են` ընտանեկան խնդիրներ, հակասություններ գործընկերների եւ ղեկավարների հետ եւ այլն:
Ըստ նախարարի` այդ բարդ աշխատանքով զբաղվողները միշտ հոգեբանական վերականգնողական ծառայությունից օգտվելու կարիք ունեն: