Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ինքնսպանությունների կանխարգելման միջազգային օրն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ, ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, 2013-ին ՀՀ-ում ինքնասպան է եղել 98 անձ, որի 80 տոկոսը եղել են տղամարդիկ: Այս տվյալները, սակայն, բոլորովին էլ չեն համընկնում ՀՀ ոստիկանության ունեցած վիճակագրական տվյալներին. ըստ ոստիկանության` 2013-ին ինքնասպանների թիվը 214 է:
«Գոյություն ունի 12 առասպել ինքնասպանության մասին: Դրանից, օրինակ, առաջինն այն է, որ նա, ով սպառնում է ինքնասպան լինել, խոսում այդ մասին, երբեք չի գնում այդ քայլին: Ընդհակառակը` 80 տոկոսը նման քայլի դիմելուց առաջ ինչ-որ կերպ շոշափում է այդ թեման: Ասում են նաև, թե մեծ մասամբ ինքնասպաններն աննորմալ են, խելագար, ինչը նույնպես իրականությանը չի համապատասխանում: Ճիշտ չէ նաև տեսակետը, թե ինքնասպանությունը ժառանգական գործոնով է պայմանավորված»,- ասաց Ադիբեկյանը:
Ըստ նրա` ինքնասպանությունները հիմնականում գործում են գարնանը, երբ զգացողությունները սրվում են: Ի դեպ, ինքնասպանների 50 տոկոսն անբուժելի հիվանդ մարդիկ են:
«Հայաստանում բացակայում են ինքնասպանության կանխարգելման միջոցները. Մեզ մոտ տարածված է ինքնաթունավորումը` քացախ ու ժավել են խմում և համեմատաբար քիչ են կախվում. ոչ բոլորի տանը պարան կա: Անհրաժեշտ է, որ կամուրջների տակ ցանց տեղադրվի, այդպիսով` կամուրջները ինքնասպանության միջոց չեն դառնա»,- ասաց Ադիբեկյանը:
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանն էլ նշեց, որ աղանդավորական կառույցների` Հայաստան ներթափանցումից հետո ինքնասպանությունների թիվն աճել է, թեեւ չկա հստակ վիճակագրություն, թե կրոնական հողի վրա տարեկան քանի ինքնասպանություն է լինում:
«Չկան համապատասխան մասնագետներ, որ հետմահու որոշեն, թե մարդն ինչի պատճառով է ինքնասպան եղել: 2003-ին, երբ Վարդաշենում մի անչափահաս աղջնակ /խարիզմատիկ եկեղեցու հետևորդ/ ինքնասպան եղավ, դատախազությունից ինձ էլ կանչեցին նրանց տուն` իրավիճակը տեսնելու համար: Տանն ամբողջությամբ կրոնական գրականություն էր, մուգ զգեստներ, տան պատերը սևացած էին, մանկական ոչ մի նշույլ չկար սենյակում: Վերջում գրվեց` ինքնասպանության պատճառը` կենցաղային հողի վրա` մոր կարոտից»,- ասաց Ամարյանը:
Նա նշեց նաև, որ եթե պետությունը չվերահսկի իրավիճակը` Հայաստանում նույնպես հնարավոր է խմբակային ինքնասպանության փորձ կրոնական հողի վրա: