|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
2010 թվականին արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 592 դեպք. 2009-ի համեմատ այս ցուցանիշն աճել է 18,9 տոկոսով (2009-ին` 498). տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
2010-ին գրանցվել է ինքնասպանության 225 և ինքնասպանության փորձի 367 դեպք: Ինքնասպանություն գործողները հիմնականում 30-65 և բարձր տարիքային խմբերից են, իսկ ինքնասպանության փորձեր կատարողները` 18-29 և 30-65 տարիքային խմբի մարդիկ: 18-29 տարիքային խմբում ինքնասպանության փորձերն աճել են 39 տոկոսով: