կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-17 17:18
Սպորտ

Թուրքիայում 2015-ին աճել է ինքնասպանությունների թիվը

Թուրքիայում 2015-ին աճել է ինքնասպանությունների թիվը

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2015 թվականին կատարված ինքնասպանությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Ըստ Ermenihaber-ի՝ թուրքական Sozcu թերթի կայքը տեղեկացնում է, որ, ըստ ներկայացված տվյալների, 2015-ին ինքնասպան է եղել  3.211 քաղաքացի: Այս ցուցանիշը,  2014-ի համեմատությամբ, աճել է 1.3 տոկոսով: Ինքնասպանների 72.7 տոկոսը` արական, իսկ 27.3 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են:

Ըստ տարիքային խմբերի` ինքնասպան եղած իգական սեռի ներկայացուցիչների 18 տոկոսը 15-19 տարեկան է եղել, իսկ տղամարդկանց տարիքային խմբերից ամենաշատն ինքնասպան են եղել 20-24 տարեկանները՝ 12.8 տոկոս: Տղամարդկանց` 33.3 տոկոսը, իսկ  կանանց 46 տոկոսը 30 տարեկանից փոքր են եղել:

Ըստ հրապարակված տվյալների՝ ինքնասպան եղածների 50.5 տոկոսն ամուսանցած է եղել, 37.7 տոկոսը ամուսնացած չի եղել, 7.2 տոկոսը՝ բաժանված, իսկ 4.6 տոկոսը՝ այրի:

Ինքնասպանության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Կարսի նահանգում՝ 9.17 տոկոս: