Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում անչափահասների ինքնասպանության փորձերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 15-ով: 2010-ի առաջին տաս ամիսներին ինքնասպանության փորձ է արել 38 անչափահաս, որոնցից 13-ը մահացել են:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության պետ Նելլի Դուրյանը նաև հայտնել է, որ ինքնասպանության դիմելու պատճառները շատ տարբեր են` ծնողների հետ կոնֆլիկտներից մինչև մերժված սեր: Ինքնասպանություն կատարած անչափահասների մեծ մասն աղջիկներ են: Անչափահասների գործած հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21-ով` 441-ից հասնելով 390-ի: Նելլի Դուրյանի հաշվարկով՝ նվազել են հիմնականում մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը, այդ թվում ծանր մարմնական վնասվածք և կողոպուտի դեպքերը:
Անչափահասների հանդեպ բռնության 140 դեպք է գրանցվել: Մեծ մասը մարմնական վնասվածքներ, ծեծ, սեռական բռնություն: Ըստ Նելիի Դուրյանի, այս տարի արձանագրվել է անչափահասի բռնաբարության՝ 1, սեքսուալ բնույթի գործողությունների՝ 31, իսկ անառակաբարո գործողությունների՝ 6 դեպք: