Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ ՀՀԿ-ական 16 պատգամավորներին, ովքեր ստորագրել են հայտարարություն, թե կողմ են, որ դեկտեմբերին անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Սակայն նա նշեց, որ երևույթը կգնահատի: «Մեկ շաբաթ առաջ ՀՀԿ խմբակցությունն ընդունեց հայտարարություն` վերջին իրադարձությունների հետ կապված: Այդ հայտարարությունը քննարկվում էր, և իմ գործընկերները, ովքեր ստորագրել են այդ նոր դիրքորոշման տակ, որևէ մեկը չէր հայտնել այլ կարծիք: Հետևաբար, իհարկե, զարմանալի էր մեկ շաբաթվա ընթացքում կարծիքի փոփոխություն»,- ասաց պատգամավորը:
Աշոտյանը նշեց, որ, իր տեղեկություններով, մի շարք պատգամավորների հանդեպ եղել են ճնշումներ: «Իմ ունեցած տեղեկություններով` մի շարք պատգամավորների հանդեպ եղել են ճնշումներ, գործադրվել է պետական ռեպրեսիվ ապարատը, անգամ փորձում էին որոշ պատգամավորների վրա արտերկրից ներազդելու հնարավորություններ: Չեմ բացառում նաև, որ եղել են ինքնակամ, ինչպես վերջերս ասվում է «դարձի եկած» միացածներ»,- նշեց նա:
Աշոտյանը հավելեց, որ այլ քաղաքական ուժերի հայտարարությունները չի մեկնաբանում, դրանք բխում են այդ ուժերի նպատակներից: