|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երեկ գիշեր Բաքվում ձերբակալված` Meydan TV-ի աշխատակիցներ Սևինջ Վագիֆգիզին, Այթեն Ֆարհադովան և Իզոլդա Աղաևան ազատ են արձակվել Ադրբեջանի ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունից. հայտնում է contact.az-ը:
Թեև նրանք բերման էին ենթարկվել գիշերը, նրանց հարցաքննել էին միայն կեսօրին։ Վագիֆգիզին պատմել է, որ իրենց հարցաքննել են Մինգեչաուրի դեպքերի և Meydan TV-ի գործունեության մասին:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա ընթացքում Բաքվում 4 լրագրող էր ձերբակալվել:
Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական Meydan TV-ի լրագրող Շիրին Աբասովը 30-օրյա վարչական կալանքի տակ է վերցվել: Տեղեկություն էր տարածվել նաև Meydan TV-ի երկու լրագրողուհիների ձերբակալության մասին: Նրանց ժամեր անց, սակայն, ազատ էին արձակել: