Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանի կողմից հարուցված քր.գործի շրջանակներում պարզվել է երեկ՝ հունիսի 14-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և Volkswagen Touareg-ի վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ Volkswagen Touareg-ը վարել է Արարատի մարզի Այնթափ գյուղի Ժանյակագործների նոր թաղամասի բնակիչ` 25-ամյա Սարգիս Շահինյանը, ով իր ավտոմեքենայով բախվել է Հակոբ Մելքումյանի անվամբ հաշվառված Opel Astra մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Opel-ի մեջ գտնվող անձանցից Երևան քաղաքի Օրբելի փողոցի բնակչուհի` 20-ամյա Թամարա Հովհաննիսյանը, Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչներ` 24-ամյա Էդուարդ Հովհաննիսյանը, 24-ամյա Ալեքսանդր Թումասյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են, իսկ նույն ավտոմեքենայում գտնվող` Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ` 23-ամյա Ռազմիկ Սարգսյանը, Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ` 24-ամյա Էդուարդ Ստարաստովը և Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ` 20-ամյա Մոնիկա Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղից Ռ. Սարգսյանը տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, Է. Ստարաստովը՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Մ. Մարտիրոսյանը՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Volkswagen Touareg-ի վարորդ Ս. Շահինյանը ավագ քննիչ Դ. Շահբազյանի որոշմամբ ձերբակալվել է: Քննչական բաժինը պարզում է Opel-ի վարորդի ինքնությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 14-ին` ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի էր ունեցել ՃՏՊ: