|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր առավոտյան Լոռու մարզի Շահումյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը: Վթարի հետևանքով տուժել է երկու մարդ:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ տուժածները զինվորականներ են: Տուժածներից մեկը՝ 27-ամյա կապիտան Գոռ Սողոմոնյանը, տեղափոխվել է Վանաձորի բուժկենտրոն: Հիվանդանոցից տեղեկացրին, որ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, ունի պոլիտրավմա /խոշոր ոսկրերի և ներքին օրգանների համակցված վնասվածքներ/: Զինծառայողին շուտով կտեղափոխեն Երևան՝ կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Մյուս տուժածը՝ 38-ամյա մայոր Հ. Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, միջին ծանրության: