կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-04 09:26
Հասարակություն

Զորավարժությունների խաղարկային մասը կարող է խուճապ առաջացնել բնակչության շրջանում. «Ժողովուրդ»

Զորավարժությունների խաղարկային մասը կարող է խուճապ առաջացնել բնակչության շրջանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ մեկնարկեցին «Շանթ-2015» լայնամասշտաբ զորավարժությունները։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ զորավարժությունների շրջանակներում նախատեսված առավել ակտիվ գործողությունները տեղի կունենան հենց այսօր։ Մասնավորապես, Երևանի տարբեր հատվածներում կկազմակերպվեն պատերազմի ժամանակ անհրաժեշտ գործողությունների խաղարկային կրկնություններ՝ մի շարք կարևոր օբյեկտների աշխատակիցներ կտարհանվեն, հիվանդանոցներում հրատապ կավելացվեն մահճակալների թիվը՝ ենթադրյալ վիրավորների ընդունման համար, մարզերում խրամատներ կփորեն և այսպես շարունակ։

Սակայն խաղարկային այդ ամբողջ գործընթացները դժվարացնելու է այն, որ կարող է խուճապ առաջացնել ՀՀ բնակչության շրջանում՝ հաշվի առնելով վերջին երկու օրերին սահմանի լարված վիճակը։ Թերևս լրագրողների հիմնական դերը, որոնք առավոտից լուսաբանելու են ՀՀ պաշտպանության նախարարությունում զորավարժությունների հետ կապված ասուլիսները, այն է, որ թույլ չտան՝ բնակչության շրջանում խուճապ սկսվի։ Հուսանք՝ պաշտոնական աղբյուրները կտրամադրեն անհրաժեշտ տեղեկությունները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։