կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-22 13:49
Մշակույթ

«Փրկության քարտեզ» վավերագրական խաղարկային ֆիլմի ստեղծագործական անձնակազմը Բեյրութում է

«Փրկության քարտեզ» վավերագրական խաղարկային ֆիլմի ստեղծագործական անձնակազմը Բեյրութում է

 

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով նկարահանվող «Փրկության քարտեզ» վավերագրական խաղարկային կինոնկարի ստեղծագործական խումբը Լիբանանի մայրաքաղաքում է: 

 

Ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը  yerkir.am-ին հայտնեց, որ Բեյրութում նկարահանումները կտևեն մինչև հունվարի 24-ը: Հունվարի 23-ին նախատեսված են բեմադրական նկարահանումները, որի համար ստեղծագործական խումբը կարիք ունի  երեք սկանդինավյան կամ սլավոնական արտաքինով 27-37 տարեկան կանանց  ու չորս մանուկներ՝ 6-12 տարեկան:

 

Ովքեր կցանկանան օգնել և մասնակցություն ունենալ այս նախագծում, կարող են Մանվել Սարիբեկյանի հետ կապ հաստատել «Ֆեյսբուք»-ով կամ հեռաձայնել Hotel Cavalier, հեռ: 01353001` 604 սենյակ:

 

 

 

 

Հիշեցնենք, որ  Փրկության քարտեզ» խաղարկային դրվագներով, վավերագրական, լիամետրաժ ֆիլմը պատմում է 19 - րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի համամարդկային ողբերգություններիհատկապես Հայոց ցեղասպանության ժամանակ բողոքի ու ընդվզման ալիքի նման առաջացած հումանիստական շարժման մասին


Ֆիլմը փաստագրություն է և կառուցվում է միայն իրական փաստերի հիման վրա


Ֆիլմի հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, ովքեր տեսել են հայկական կոտորածները
Նրանք եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփե (Դանիա) և միսիոներուհիներ` Մարիա Յակոբսեն (Դանիա), Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յուհանսոն (Շվեդիա), Հեդվիգ Բյուլ (Էստոնիա): 


Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստանների հիմնադիրները
Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհընա գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»: 


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջֆիլմը նվիրվում է մեծ հումանիստների հիշատակին` որպես երախտագիտության տուրք ամբողջ հայ ժողովրդի,մարդասիրական հայացքներ դավանող մյուս ժողովուրդների և ընդհանրապեսվեհ արժեքները գնահատող բոլոր մարդկանց անունից

 

Տևողությունը (կինոտարբերակ )` 90 -100 րոպ. : 

Ֆիլմի ցուցադրումը` 2015թ. ապրիլին:

 

Ֆիլմի ռեժիսորն է Արամ Շահբազյանը:

 

Նկարահանվել է ֆիլմի մոտ 80-85 %-ը` Նորվեգիայի ,Շվեդիայի, Դանիայի, ԳերմանիայիԷստոնիայի,պատմական ՀայաստանիՀունաստանի 24 քաղաքներում


Նախատեսվում են նկարահանումներ` Լիբանանում,Սիրիայում (սիրիացի գործընկերների մասնակցությամբ) և Հայաստանում: