կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-14 10:05
Տնտեսական

Խաղողագործների ու մթերող կազմակերպությունների շրջանում խուճապ է. «Հրապարակ»

Խաղողագործների ու մթերող կազմակերպությունների շրջանում խուճապ է. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է . «Որքան էլ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեն, որ այս տարի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինելու, այնուհանդերձ, խաղողագործների ու մթերող կազմակերպությունների շրջանում խուճապ է։ Այս տարի խաղողի բերքն անչափ շատ է. մթերողները փող չունեն, նախկինում այդ նպատակով վերցրած վարկերը դեռ չեն փակել։

 

«Որովհետև ԵՏՄ–ն մեր հերն «անիծեց», խփեց կոնյակի գործին, կառավարությունից էլ «խեղդում են»՝ չկանգնեցնել մթերման գործընթացը»,– ասաց գործարարներից մեկը։ Իրենք էլ պահանջում են, որ ինչպես իրենց են խեղդում, որ մթերումներ անեն, այնպես էլ թող վարչապետը բանկերին «խեղդի», որ իրենց վարկեր տան, «չնայելով իրենց չփակած վարկերին»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։