|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) կազմակերպած միջոցառումը՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 24-րդ ամյակին: Միջոցառման շրջանակներում ՀՅԴ երիտասարդները արցախյան ազատամարտի մասնակիցների, Արցախի հերոսների լուսանկարներով վահանակներ էին տեղադրել հրապարակում՝ նպատակ ունենալով քաղաքացիների՝ հատկապես երիտասարդների շրջանում ամրապնդել սերը դեպի Արցախն ու Արցախի ժողովուրդը: Ցուցադրությունն ուղեկցվեց ազգագրական երգ ու պարով:
Միջոցառման շրջանակներում նախատեսվում է ցուցադրել «Ղարաբաղ- թաքնված գանձ» և «Շուշիի լեգենդը» ֆիլմերը:
Վաղը ցուցահանդեսը կշարունակվի Հյուսիսային պողոտա -Աբովյան խաչմերուկում: