Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 29-ին Հալեպի «Գ. Եսայեան» սրահում նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 98-ամյակը, որը Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգսյանի հովանավորությամբ կազմակերպել էր Համազգայինի Սիրիայի շրջանային վարչությունը:
Հանդիսությանը ներկա էին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, հայ հոգևոր երեք համայնքապետերը, հալեպահայ կազմակերպությունների, Բերիո Հայոց թեﬕ ազգային վարչության և ազգային մարﬕնների ներկայացուցիչներ, հալեպահայ մշակութային, մարզական, բարեգործական միությունների անդամներ, բազմաթիվ հանդիսականներ:
Միջոցառումը սկսվեց ՀՀ ազգային օրհներգի կատարմամբ, որից հետո բացման խոսքում նշվեց, որ 1918թ. մայիսի 28-ին ձեռք բերված Հայաստանի անկախությունը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ազգի նորագույն պատմության մեջ, որով հայությունը վերահաստատեց ազատ ապրելու իր իրավունքը՝ քաջ գիտակցելով, որ ազգերը զարգանում և հզորանում են միայն ազատ, անկախ և հզոր պետականությամբ:
Խորագրի գեղարվեստական մասը շարունակվեց Առաջին Հանրապետության, նրա ստեղծման, ընթացքի, ձեռք բերած հաջողությունների ու կրած դժվարությունների մասին տեսաֆիլմի ցուցադրմամբ, որից հետո կատարումից հետո հանդես եկան Համազգայինի «Զվարթնոց» երգչախումբը, «Սարդարապատ» և «Շուշի» պարախմբերը:
Հանդիսության պաշտոնական մասն ավարտվեց Գերշ. Տ. Շահան Արք. Սարգսյանի՝ ներկաներին ուղղված խոսքով, ով, հայրական օրհնությունը փոխանցելով նրանց, նշեց, որ մայիսյան հաղթանակները դարձան հայրենիքի կերտման, ազգային իղձերի և իդեալների իրականացման այն հիմնասյունը, որի հիմքի վրա տասնամյակներ անց կերտվեց հայկական նոր պետականությունը: Առաջնորդը տոնի կապակցությամբ իր շնորհավորական խոսքն ուղղեց Հայաստանի Հանրապետության և Արցախի նախագահներին, մայր հայրենիքի սահմանները հսկող մեր քաջարի զինվորներին: