| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր լրագրողների հետ զրույցում «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանն անդրադարձավ ներքաղաքական հարցերին և մրցակցությանը: Նրա խոսքով` մրցակցությունը թեև թեժ է Կոտայքի մարզում, սակայն ինքն իր անցած ճանապարհով կարող է դիմանալ ցանկացած մրցակցության:
«Իմ սպասելիքները ժողովրդից են: Այսօր այն անձինք, ովքեր հարստացել են ժողովրդի հաշվին, հոխորտում են, թե կապեր ունեն, բայց ժողովուրդն ապրանք չի: Կոչ եմ անում Հրազդանի բնակչությանը, որ չգնվեն»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Հարցին, թե արդյո՞ք վստահում են սոցիոլոգիական հետազոտություններին, թե վարչապետ Կարեն Կարապետյանն ունի 80 տոկոս վարկանիշ, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ եթե հավատան այդ հետազոտություններին, ապա պետք է հրաժարվեն պայքարից ու գնան տուն, ուստի պետք չէ հավատալ դրանց:
Հարցին` ի վերջո, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կհամաձայնի՞ հրապարակային բանավեճի մեջ մտնել Նիկոլ Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Չգիտեմ` Աշոտյանը կգա՞ բանավեճի, թե՞ ոչ, դա նրա պրոբլեմն է: Բայց երբ ԿԳ նախարար եղած ժամանակ նա հայտարարեց` Ծառուկյանը պետք է պատասխան տա, գենետիկական սխալ է, որ իր ծնողները նման ժառանգ են ունեցել, ո՞նց կարող է կրթության և գիտության նախարարը նման բան ասել: Եթե իմ թոռնիկը դպրոց գնալուց լիներ, ու նախարարը Աշոտյանը լիներ, ես ավելի լավ է` չուղարկեի նրան դպրոց»: