|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում փայտե արկղ կա, որի մեջ դի է։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը։
Ոստիկաններն ու քննիչները արկղի մեջ հայտնաբերել են մոտ 55-60 տարեկան տղամարդու դի բռնության հետքերով։
Փաստի առթիվ Վ․ Լաչինյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փոձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։