|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վենեսուելայում ապրող լիբանանահայ Սոֆյա Ա. Ինկլիզյանը դարձել է Լիբանանում անցկացված Miss Lebanon Emigrant 2015 մրցույթի հաղթող։
Armenianlife-ը տեղեկացնում է, որ Վենեսուելայում` բիզնեսի կառավարման դպրոցում սովորող Սոֆյան ծագումով լիբանանահայ ընտանիքից է, որն այժմ ապրում է Վենեսուելայում։
Մրցույթին, որը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին, մասնակցել են լիբանանցի աղջիկներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բելգիայից, Կանադայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Ավստրալիայից, Ուրուգվայից, Մեքսիկայից, Դանիայից, Շվեդիայից, Վենեսուելայից, ինչպես նաև այլ երկրներից, ուր ապրում են լիբանանցի արտագաղթածներ: