Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
«Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցչից 2017թ. սեպտեմբերի 27-ին հաղորդում է ստացվել առ այն, որ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ն հանդիսանում է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների իրավատերը, իսկ «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված ապրանքային նշանների ապօրինի օգտագործմամբ սույն թվականի սեպտեմբերին կազմակերպել է «Միսս Հայաստան» 2017 գեղեցկության մրցույթը, որի արդյունքում «Միսս Հայաստան-ազգային գործակալություն» ՀԿ-ին պատճառվել է նյութական վնաս:
Հաղորդման հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված մրցույթի համար եկամուտ է ստացել տոմսերի վաճառքից, բջջային հաղորդագրությունների միջոցով անցկացված քվեարկությունից, որի արդյունքում «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ին պատճառվել է նյութական վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով՝ ապրանքային նշանի ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ, որը հոկտեմբերի 10-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: