|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց կառավարության որոշման փոփոխություն, որը նախատեսում է կառուցվածքային փոփոխություն մարզպետարանների աշխատակազմերում:
«Մարզերի ռազմավարության ընդունումից հետո ֆիքսվեց մարզերի գերակա ուղղություններից մեկը՝ զբոսաշրջությունը: Հիմա մենք առաջարկում ենք, որ մարզպետարանների կառուցվածքներում փոփոխություններ իրականացվեն, և նրանք ունենան զբոսաշրջության վարչություններ»,- ասաց նախարարը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հավելեց. «Մենք ոչ միայն դեկորատիվ անվանումն ենք փոխում, այլև այդ վարչության բաղադրիչն ենք փոփոխում»:
Որոշումը հաստատվեց: