|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն այսօր ներողություն է խնդրել իր մամուլի քարտուղարի մասնակցությամբ սեքսուալ սկանդալի համար: Մամուլի քարտուղարն անցյալ շաբաթ ազատվել էր աշխատանքից:
«Ես ցավում եմ, որ պետական պաշտոնյան նման գործողություններ է իրեն թույլ տվել: Հուսով եմ, որ նախագահական աշխատակազմի եւ այլ հաստատությունների բոլոր աշխատակիցները ավելի պատասխանատու կլինեն իրենց քայլերի համար»,- ասել է նախագահը:
Հարավային Կորեայի նախագահի` ԱՄՆ այցից հետո Վաշինգտոնի ոստիկանությունը բողոք էր ստացել Հարավային Կորեայի դեսպանատան աշխատակցուհուց, որ նախագահի մամուլի քարտուղար Յուն Չան Չժուն իրեն անվայել պահվածք է թույլ տվել: Ավելի ուշ մամուլի քարտուղարը թեեւ ներողություն է խնդրել, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել սեռական ոտնձգություն անելու մեջ` հավելելով, որ թյուրըմբռնում է եղել տարբեր մշակույթների պատճառով: