|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալվելիս 3:0 հաշվով պարտվեց «Փյունիկ»-ին:
Հանդիպման արդեն 10-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը առաջ մղեց տանտերերին: 42-րդ րոպեին Արթուր Յուսպաշյանը կրկնապատկեց երևանցիների առավելությունը, իսկ 65-րդ րոպեին Վարդան Պողոսյանը վերջակետ դրեց հանդիպմանը: «Շիրակ»-ն ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց:
Նույն հաշիվը գրանցվեց նաև «Բանանց»-«Արարատ» խաղում: Վարուժան Սուքիասյանի թիմը կրեց առաջին պարտությունը ընթացիկ մրցաշրջանում, իսկ «Բանանց»-ը տոնեց առաջին հաղթանակը: Տանտերերի կազմում արդեն 2-րդ րոպեին հաշիվը բացեց Ջոն Ջերեմիան:20 րոպե անց Միգել Լոպեսը 2-րդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը, իսկ 70-րդ րոպեին Նաիրի Մինասյանը ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը: