Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությում տեղի է ունեցել 7-րդ տուրի 2 հանդիպում: Այսօր տեղի ունեցան մյուս 2 հանդիպումները:
«Փյունիկ»-ը հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Միկա»-ի հետ: Հանդիպման հաշիվը բացեց 51-րդ րոպեին: Հյուրերի պաշտպան Տարոն Ոսկանյանը հետ փոխանցում կատարեց դարպասապահին, սակայն խաղընկերը չկարողացավ կասեցնել գնդակը, ինչի արդյունքում գրանցվեց ինքնագոլ: 77-րդ րոպեին Սեզար Ռոմերոն 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը: Րոպեներ անց «Փյունիկ»-ը նաև 2-րդ 11 մետրանոցի իրավունք ստացավ, սակայն այս անգամ Ռոմերոյի հարվածից հետո հիանալի խաղաց Կասպարովը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց:
«Արարատ»-ը սեփական հարկի տակ 5:1 հաշվով պարտվեց «Գանձասար»-ին: Վասիլ Պալագնյուկը 12-րդ րոպեին առաջ մցեղ կապանյան թիմին: 35-րդ րոպեին Դաուդովը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Մինչ ընդմիջման գնալը հյուրերը 3-րդ գնդակն ուղարկեցին «Արարատ»-ի դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Սամվել Մելքոնյանը: 61-րդ րոպեին Մելքոնյանը դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 4:0: 2 րոպե անց Դելուֆետեն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Պալագնյուկը ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը: