կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-21 13:39
Սպորտ

Շախմատի աշխարհի գավաթ. 1-ին մրցափուլի վիճակահանությունը

Շախմատի աշխարհի գավաթ. 1-ին մրցափուլի վիճակահանությունը

Շախմատի համաշխարհային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն ներկայացրել է շախմատի աշխարհի  գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքները: Հիշեցնենք, որ այս   ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
1-ին մրցափուլում միմյանց դեմ հանդիպելու են՝

Լևոն Արոնյան (2765) – Միքայել Վիդենկելլեր (Լյուքսեմբուրգ, 2453)
Գաբրիել Սարգսյան (2673) – Մատեուշ Բարտել (Լեհաստան, 2631)
Հրանտ Մելքումյան (2633) – Գատա Կամսկի (ԱՄՆ, 2670)
Սամվել Տեր-Սահակյան (2601) – Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան, 2719)

Մասնակիցների մեջ են նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սևյանը: Հակոբյանի մրցակիցը կլինի Չեխիայի ներկայացուցիչ Վիկտոր Լազիչկան, իսկ Սևյանինը՝ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում, կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: Մրցաշարը տեղի կունենա Բաքվում, և կմեկնարկի սեպտեմբերի 10-ին: