Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն հայտնել ենք, որ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից ծեծի ենթարկված «Էյր Արմենիա» ընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանը հայտարարությամբ է հանդես եկել և հայտնել, որ հաշտվում է Ռուբեն Հայրապետյանի հետ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց` ինքը բացառում է այն տարբերակը, որ Ռուբեն Հայրապետյանը ճնշում է գործադրել Արսեն Ավետիսյանի և իր ընտանիքի վրա, ինչի հետևանքով էլ Ավետիսյանը նման հայտարարություն է արել: «Բացառում եմ ուժ կիրառելու և ճնշումներ գործադրելու տարբերակը: Եվ ասեմ, որ դա տարածված ձև է: Եթե երկու մարդ իրար հաշտության ձեռք են մեկնում, կամ ընդդիմության դաշտից, կամ լրատվական դաշտից դա վերագրում են ճնշումների: Մարդը պարզաբանում է տվել չէ՞: Նա դա արել է, որպեսզի հետագայում չտուժի իր բիզնեսը և բացի տուժողը, նրա հարազատները, կինը կան չէ: Հո բոլորին չճնշեցի՞ն»,- ասաց Բաղդասարյանը` հավելելով. «Մարդիկ երևի իրար չեն հասկացել: Ես չգիտեմ` կոնկրետ ինչ է եղել այնտեղ, բայց բոլորս պետք է ուրախանանք, որ վեճից հետո մարդիկ հաշտվում են»: Վահրամ Բաղդասարյանի խոսքով`եթե Արսեն Ավետիսյանը ճնշվող լիներ, հենց սկզբից կճնշվեր ու հենց սկզբից էլ պահանջներին կհամաձայնվեր: «Ուրեմն էդ մարդը ճնշվող մարդ չի չէ՞»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: