|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆրանսիացի հայտնի երգչուհի Հելեն Սեգարան նույնպես անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչև երեկ երեկոյան Ադրբեջանը` Թուրքիայի դաշնակիցը, ռմբակոծում է Ղարաբաղը՝ Հայաստանի պապենական հողը, իմ նախնիները հայրենիքը… Քաղաքացիական անձինք և երեխաներ են սպանվել:
Այս ամենի նկատմամբ մեր ԶԼՄ-ները շատ անտարբեր են… Սիրտս նեղվում է՝ տեսնելով, որ պատմությունն արդեն երկար ժամանակ կրկնվում է…
Խնդրում եմ իմ ընկերներին՝ գրեք այդ մասին ձեր պատերին, որպեսզի մարդիկ իմանան...
Դադարեցրեք բարբարոսությունն այնտեղ և այլուր…
Որպեսզի խավարը չհաղթի լույսին...»:
Տեղադրելով Հայաստանի Հանրապետության պետական դրոշի լուսանկարը՝ հայտնի երգչուհին կոչ է արել աղոթել հայ զինվորների համար: