կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-05 14:17
Հասարակություն

Համարում եմ, որ շատ քիչ գործ եմ արել, որպեսզի հերոսի կոչման արժանանամ

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը, հիշելով 1991-ի այս օրերը, ասաց. «Այդ ժամանակ կար մի բան՝ նամուս, պատասխանատու և լեյկոպլաստիրի սպիտակ խաչ. ուրիշ ոչ մի բան, և մեզ մղում էր անընդհատ դեպի հաղթանակ՝ չսպասելով որևէ գնահատման»:

Նրա խոսքով՝ Մարտական խաչի շքանշանը ոչ թե միայն իրենն է, այլ 11 հազար հադրութցիներինը. «Համարում եմ, որ շատ քիչ գործ եմ արել, որպեսզի հերոսի կոչման արժանանամ»:

Արթուր Աղաբեկյանը քաղաքականությունից իր հեռանալը բացատրեց հետևյալ կերպ. «Մեզնից հետո գալիս են երիտասարդներ, որոնք մեզնից ավելի են: Ի վերջո, թող ամեն մեկը մեկ գյուղում, մեկ շրջանում կարողանա մեծ ներդրում անել, իսկ իմ հայրենի գյուղը օր օրի փոխվում է:

Միանշանակ այլևս քաղաքական պաշտոն չեմ զբաղեցնի: Ես այն գործիչներից չեմ, որ ընկերոջս սուս-փուս լքեմ. իմ զբաղեցրած պաշտոնը լքելուց առաջ ես առանձնազրույցներ եմ ունեցել իմ գործընկերների, ենթակաների, կուսակցական ընկերներիս հետ»:

Նրա խոսքով՝ ինքը ապացուցելու խնդիր ունի, որովհետև խոստացել է իր փորձով օգուտ բերել Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

1in.am