|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած օրակարգային հարցի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եր լրացումներ կատարելու հարցին:
Նա հայտարարեց, որ այն չպետք է վնասի ոչ մի աշխատող հղի կնոջ, ապա նշեց, որ վերջին շրջանում օրենքի նախագծի վերաբերյալ միայն դժգոհություններ են հնչում: Նախարարն էլ ասաց, որ խորհրդարանական լսումներ են եղել, հնչել են տարբեր կարծիքներ, եւ որ օրենքի նախագիծը վերջնական տեսքի կբերվի ու նոր կներկայացվի կառավարության հաստատմանը:
Ասատրյանը նշեց նաեւ, որ քննարկումների ընթացքում ստացել են լավ առաջարկներ, ինչին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Ես ոչ մի լավ առաջարկ չեմ լսել, միայն դժգոհություն եմ լսել: Անելու ենք առավելագույնը, որպեսզի ոչ մի հղի կին չտուժի»: