Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մի շարք պաշտոնատար անձանց և մեծահարուստների տներ թալանած «բանդայի» գործով մեղադրող դատախազը պետք է հանդես գար մեղադրական ճառով: Սակայն դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ դատախազը վատառողջ է և առաջիկա երկու շաբաթվա ընթացքում չի կարողանա մասնակցել դատական նիստի: Այդ իսկ պատճառով այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց դեկտեմբերի 3-ին:
Ի դեպ, դատարանը, առավոտյան տեղեկանալով դատախազի` նիստին ներկայանալ չկարողանալու մասին, քայլեր էր ձեռնարկել գործով ամբաստանյալներին անտեղի դատարան չբերելու ուղղությամբ:
Yerkir.am-ի հետ զրույցում «բանդայի» ենթադրյալ պարագլուխ, գործով ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի կինը` տիկին Մարինան, հույս հայտնեց, որ դատարանը չի կատարի վերևից եկած պատվերը, եւ իր ամուսինն ու գործով մյուս ամբաստանյալները կարդարացվեն: Նա հերթական անգամ շեշտեց, որ ամբաստանյալները որևէ առնչություն չունեն կատարված ավազակային հարձակումների հետ:
Նշենք, որ երկու տարուց ավելի է, ինչ հիշյալ գործը քննվում է դատարանում:
Եղիշե Դավթյան