կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-19 10:52
Հասարակություն

Աջափնյակում կրակոցներ են հնչել. 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Աջափնյակում կրակոցներ են հնչել. 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցի թիվ 30 հասցեում կրակոցների ձայներ են լսվել և տեղի է ունենեում վիճաբանություն:

Իսկ որոշ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին տեղեկություն են հայտնում, որ «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ինքնությունը չպարզված 30-35 տարեկան մի տղամարդ: Հիվանդանոց է մեկնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Ժամանում է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 21:00-ի սահմաններում Շիրազի փողոցի թիվ 30 շենքի բակում մի խումբ անձանց կողմից տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Պարզվել է նաև, որ հիվանդանոց տեղափոխված անձը Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 18 շենքի 42 բնակարանի բնակիչ, 29-ամյա Գուրգեն Ավետիսյանն է, ով վնասվածքը ստացել է նշված շենքի մոտ: Բժիշկների հայտարարության համաձայն՝ վիրավորն իր վիճակի չէ հաղորդում տալու: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 հատ հրազենի պարկուճ: 

Մանրամասն` սկզբնաղբյուրում