| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արարատի մարզում նախօրեին՝ մայիսի 17-ին, կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամը 18:40-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «հեմորակային տրավմատիկ շոկ 2-րդ եւ 3-րդ աստիճանի, աջ ոտքի միջին 3-րդի հրազենային բաց կոտրվածք, այրունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 27-ամյա Միշա Ա.-ն է:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:15-ի սահմաններում Սուրենավան գյուղի Բարեկամության փողոցում նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արթուր Զ.-ն դեռեւս չպարզված հանգամանքներում, դեռեւս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել Միշա Ա.-ի ուղղությամբ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները զննությամբ հայտնաբերել են ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 2 պարկուճ, 1 հատ պողպատե գնդակի միջուկ եւ արնանման հետքեր:
Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, հիվանդանոցում էլ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։