կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-17 14:06
Իրավական

«Էյր Արմենիայի» սեփականատիրոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում

«Էյր Արմենիայի» սեփականատիրոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում

Օգոստոսի 15-ին տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները առևանգել են գործարար, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին և նրան ծեծի ենթարկել:

Yerkir.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նորքի բաժնում հետաքննություն է ընթանում: Մեր տեղեկություններով՝ արդեն իսկ դեպքի հետ առնչվող մի շարք անձինք են հարցաքննվել: Հիշեցնենք, որ Yerevan news- ի տեղեկություններով՝ Արսեն Ավետիսյանի առևանգումը պայմանավորված է «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության կուտակած ընթացիկ պարտքերի հետ :

Ավետիսյանի կինը պատմել է, որ «Տարոն-Ավիա» ընկերության տնօրեն և սեփականատեր Գառնիկ Պապիկյանը, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության պարտքը վերածելով գողական բազառի, պարտքը, այսպես ասած, հանձնել է Նեմեց Ռուբոյին: Արսեն Ավետիսյանին, ըստ կայքի, նաև սպառնացել են, որ եթե նա չվերադարձնի ավիաընկերության պարտքերը, ապա նրա երեխաները այն «կվերադարձնեն»:

Ուշագրավ է, որ բոլորովին վերջերս Գ. Պապիկյանը hetq.am-ի հետ զրույցում հույս էր հայտնել, որ շուտով նոր ավիափոխադրող է դառնալու: «Հետքի» աղբյուրը հայտնել էր, որ Գ. Պապիկյանը աջակցություն ստանալու նպատակով հանդիպել է մի շարք պաշտոնյաների հետ, իսկ ցանկությունն իրագործելու համար պատրաստվում է օգտագործել «Արմավիայի» ու «Էյր Արմենիայի» նախկին օդաչուների ներուժը