Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, իմ ընկերն էլ մնալու է, միասին ճանապարհ ենք անցել: Այս մասին «Երկիր Մեդիայի» հաղորդմամբ այսօր՝ սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։
Հարցին, թե արդյոք ինքը համամիտ է, որ Վանեցյանը «աղբամանը նետեց իր ուսադիրները», ինչպես հայտարարել էր Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ասաց. «Նման բան ոչ մեկն իրավունք չունի ասի։ Ոչ մեկն իրավունք չունի։ Ես էլ եմ ուսադիր կրել»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Վանեցյանի հայտարարությանը, նշել էր, որ, լինելով ԱԱԾ տնօրեն, նա հայտարարություն է արել իր Գերագույն հրամանատարի դեմ եւ որ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա: Փաշինյանը նշել էր, որ նման հայտարարություն անելը նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: