|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար՝ Արթուր Վանեցյանը հայտարարություն է արել իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվի համար չկա: Այս մասին Լոս Անջելեսում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին:
Նա նշեց, որ դա անարգանք է Հայաստանի զինված ուժերի նկատմամբ, մանավանդ, որ հայտարարությունը տեղադրվել է նույնիսկ ԱԱԾ պաշտոնական կայքում:
«Սպան էդպիսի բան անի՞: Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Վերջին անգամ 1991 թվականի պուտչիստներն են այդպիսի բան արել: Եվ ես շատ ուրախ եմ, որ հայ հասարակությունը շատ հստակ դրա գնահատականը տվել է»,- մանրամասնեց վարչապետը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանը հայտարարություն էր տարածել, որում նշել էր. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: