Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՏԿԶ նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և ԳՄՀԸ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քարսթեն Շուլցը
հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում մասնակցել են ԳՄՀԸ ԿԻԿ ծրագրի կողմից կազմակերպված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նորա Անալակյանը, Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը,
բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, ոլորտում աշխատող այլ միջազգային և տեղական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչները: Միջոցառման շրջանակներում մասնակիցները այցելել են Մեծ Մանթաշ համայնքի անտառապատման և բիոինժեներական միջոցառումների տարածք: Համայնքում ծրագրի կողմից իրականացվող աշխատանքներին ծանոթանալուց հետո տեղի է ունեցել ծառատունկ:
ԳՄՀԸ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի բաղադրիչներից մեկն է «Ինտեգրված էրոզիայի վերահսկողությունը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Վերոնշյալ ծրագիրը աշխատանքներ է իրականացնում Շիրակի և Արագածոտնի մարզի 10 ընտրված պիլոտային համայնքներում: Մեծ Մանթաշը այն պիլոտային համայնքներից մեկն է, որտեղ իրականացվում են անտառապատման և բիոինժեներական միջոցառումներ:
Հավելենք, որ Էրոզիայի կանխագելման նպատակով էրոզացված տարածքներում իրականացվել է անտառապատման ծրագիր, որի շրջանակներում Շիրակի մարզի նաև Սարալանջ, Փոքր Մանթաշ, Նահապետավան և Հառիճ համայնքներում կատարվել և ընթացքի մեջ են շուրջ 65 հա ընդհանուր մակերեսով տարածքի համայնքային անտառների հիմնման աշխատանքներ:
Բացի վեր նշվածից, Սարալանջ համայնքում արոտների բարելավման նպատակով իրականացվել են նաև բիոինժեներական միջոցառումներ էրոզացված 1.5 հա տարածքի վրա: