Տավուշի մարզի Նորաշեն գյուղում 2 ընկեր միասին փորսուղի որսի են գնացել, սակայն այն ավարտվել է ողբերգությամբ` հայտնում է «Փաստինֆո»-ն:
Կայքի տեղեկություններով՝ ընկերներից մեկի մոտ եղել է որսորդական հրացան, իսկ մյուսի մոտ՝ բահ:
Մեր տեղեկություններով, ըստ նախնական վարկածի, ընկերներից մեկը, նկատելով փորսուղին, կրակել է, մյուսը՝ բահով հարվածել։ Հետո նկատել են մեկ այլ փորսուղի. մինչ տղաներից մեկը փորձել է բահով հարվածել, մյուսը կրակել է և դիպել ընկերոջը, որի հետևանքով էլ տղամարդը մահացել է: