|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Օգոստոսի 9-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 SR 711 պ/հ (վարորդ` 1966 թ. ծնված Տ. Ս.) և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 29 OL 454 պ/հ (վարորդ` 1988 թ. ծնված Վ. Հ.,) ավտոմեքենաները, այնուհետև «Օպել Աստրա»-ն հարվածել է կանգառում կանգնած քաղաքացու (1990 թ. ծնված Ք. Հ.), ով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: