կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-29 22:48
Հասարակություն

Խոշոր վթար Չարենց-Նալբանդյան խաչմերուկում

Խոշոր վթար Չարենց-Նալբանդյան խաչմերուկում

Դեկտեմբերի 29-ին, ժամը 19.26-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Չարենցի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Նիսսան» մակնիշի 85 AT 555, «Մերսեդես» մակնիշի 27 QO 277, «ԲՄՎ» մակնիշի 72 TV 772, «Նիսսան» մակնիշի 44 CC 088, «Օպել Վեկտրա» մակնիշի 35 UD 381 և «Մերսեդես» մակնիշի 34 FA 363 պետհամարանիշներով ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չի եղել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան: