Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 7-ին, ժամը 20.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի 43 OT 333 պ/հ (վարորդ` 1970 թ. ծնված Ա. Գ.) և «ԳԱԶել» մակնիշի 22 OS 374 պ/հ (վարորդ՝ 1965 թ. ծնված Ա. Խ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1972 թ. ծնված Ա. Մ.-ը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ 2007 թ. ծնված Մ. Մ.-ը` «Սրբ. Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ և հոսանքազրկել «BMW X5» մակնիշի ավտոմեքենան: