|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր` հունվարի 6-ին, Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «ուխտերթին», ըստ մեր հաշվարկների, մասնակցել է շուրջ 2600 քաղաքացի:
Հաշվարկն իրականացվել է արհեստական բանականության հատուկ ծրագրի կիրառմամբ, որը թույլ է տվել վերլուծել վերջին ժամանակահատվածում իշխանական հավաքները և դրանց մասնակիցներին: Փոխանցում է «Armat Media»-ն։
Մասնավորապես, ԱԲ ծրագրի օգնությամբ մասնակիցների թվից մոտ 500-ին հնարավոր է եղել նույնականացնել որպես պարբերաբար քպական միջոցառումներին «մասովկայի» դեր կատարող տարբեր տրամաչափի ՔՊ-ական պաշտոնյաների, ևս շուրջ 500 հոգու` ոստիկանության Երևան քաղաքի և մարզային ստորաժանումների աշխատակիցների, մոտ 200 հոգի` ԱԱԾ աշխատակիցների և Փաշինյանի և մյուս պաշտոնյաների անվտանգության աշխատակիցների, մոտ 70-ը` ՔՊ-ական և այլ պետական պաշտոնյաների ծառայողական մեքենաների վարորդներ: Ուխտերթին մասնակցում էին նաև Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունների աշխատակիցներ: Քայլերթին մասնակցած և շրջաններից բերված հասարակ ժողովրդի թվաքանակը, ըստ հաշվարկի, կազմել է մոտ 1000 քաղաքացի:
Միևնույն ժամանակ, փաշինյանական «ուխտերթին» զուգահեռ հանրապետության և Սփյուռքի հարյուրավոր եկեղեցիներում մատուցված Սուրբ Ծննդյան պատարագներին, որոնք ընթացել են ըստ ընդունված արարողակարգի և որի ընթացքում չի զեղչվել Հայոց Հայրապետի անունը, մասնակցել է նվազագույնը 200,000 հավատավոր:
Ահա այսպես է այսօրվա Սուրբ Ծննդյան պատարագին մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվի 0.5 տոկոսը կազմող ագրեսիվ փոքրամասնությունը ուզում «բարենորոգել» եկեղեցին: