կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-14 17:14
Մշակույթ

Հայաստանը 2600 տարվա քարտեզներում․ քարտեզների ցուցադրություն և քննարկում Պատմության թանգարանում

Հայաստանը 2600 տարվա քարտեզներում․ քարտեզների ցուցադրություն և քննարկում Պատմության թանգարանում

Հոկտեմբերի 17-ին ժամը 12:00 Հայաստանի պատմության թանգարանում բանախոսությամբ հանդես կգա հայ աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը:

Կցուցադրվի թե ինչպես, դեռ մ. թ. ա. 6-րդ դարից «Հայաստան» անունով երկիրը գոյություն է ունեցել օտարների բոլոր քարտեզներում:

Հակառակ այն պարագային, որ 6-7 դար Հայաստանն անկախ պետություն չի ունեցել, բայց և այնպես նրա անունը նշված է տարածաշրջանը ցուցադրող բոլոր քարտեզներում, և նույնիսկ ծովային քարտեզներում, որը տարածվում է Եփրատի արևելյան ափերից մինչև Արաքսի և Կուրի խառնարանը, այսինքն՝ Արցախը:

Լինելով մի քրիստոնյա երկիր, Հայաստանը սեպի պես մխրճված է մահմեդական պետությունների շղթայի մեջ և խանգարում է օսմանյան և պան-թյուրքական երազի իրականացմանը, որն է միացյալ Թուրքեստան կամ Թուրան կոչվող ծրագրին։

Ցուցադրված քարտեզները վերցված են եվրոպական և իսլամական քարտեզագրական ժառանգության և մշակույթի կարևորագույն գործերից:

Ռուբեն Գալիչյանը 1970-ականներից զբաղվում է Եվրոպայի գրադարաններում եղած քարտեզագրական հարուստ ժառանգության ու ծավալուն տեղեկությունների հետազոտմամբ: Մինչ այսօր հայ քարտեզագրական և պատմամշակութային նյութերով հրատարակել է 20 հատոր հայերեն, անգլերեն, ռուսերեն և պարսկերեն գիրք:

Թանգարանի մուտքի տոմսեր ողջ հասույթը կփոխանցվի հայկական բանակին: