|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Թուրքիայում քրդական ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «հայ ուժեղ թեկնածու» առաջադրել. գրում է Turkiyegazetesi-ն:
Ըստ կայքի՝ քրդական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու դառնալու առաջարկություն է արել «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի տիկնոջը՝ Ռաքել Դինքին, սակայն նա մերժել է առաջարկը:
Նշվում է, որ կուսակցությունը շարունակում է փնտրտուքը՝ «հայ ուժեղ թեկնածու առաջադրելու» ուղղությամբ։
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2015-ի հունիսին։