|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Ամերիկահայ երգչուհի Շերը Twitter-ում գրառում է արել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ, ինչը թուրքերի կողմից խիստ քննադատությունների է արժանացել:
Ըստ Hurriyet-ի՝ երգչուհու հասցեին բացասական գրառումներ են արվել այն պատճառով, որ նա «մենք բոլորս աղոթում ենք Թուրքիայի օդանավակայանի անմեղ զոհերի համար» գրառումից հետո օգտագործել է ռումբի և պայթյունի սմայլիկներ:
Ավելի ուշ Շերը ևս մեկ գրառում է կատարել՝ նշելով, որ ցավում է անտեղի օգտագործված սմայլիկների համար: Երգչուհին այդ սմայլիկների կիրառումը մեկնաբանել է որպես ավելի շատ հույզեր արտահայտելու միջոց:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 41, վիրավորվել՝ 239 մարդ: